ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Կիևը կատարի պահանջները. Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը գրեթե ավարտել է Ուկրաինայի ապառազմականացման նպատակով սկսած հատուկ օպերացիան և պատրաստ է ցանկացած պահի ավարտել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան կատարի Մոսկվայի առաջ քաշած պայմանները։ Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը փոխանցել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանն ավարտում է Ուկրաինայի ապառազմականացումը։ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Կիևը կատարի Մոսկվայի պահանջները։ Մասնավորապես, Ուկրաինան պետք է ճանաչի Ղրիմն իբրև Ռուսաստանի մաս, ինչպես նաև ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի անկանխությունը։ Կիևի ռեժիմը պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացնի և հրաժարվի որևիցե ռազմական բլոկ մտնելու մտադրությունից», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031