Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթի և գազի մատակարարումներից․ Ջոնսոն

Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումից հրաժարվելը չի կարող տեղի ունենալ մեկ օրում, սակայն Արևմուտքի երկրները պետք է համակարգված կերպով շարժվեն այդ ուղղությամբ։ Այս մասին մարտի 7-ին Լոնդոնում կայացած ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Չի կարելի մեկ գիշերվա ընթացքում նավթն ու գազը թողնել, նույնիսկ եթե դրանք գալիս են Ռուսաստանից: Դա, իհարկե, աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են անել: Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ կարող են արագ շարժվել, բայց տարբեր երկրներ տարբեր կերպ են կախված մատակարարումներից: Միևնույն ժամանակ, մենք պետք է ձգտենք շարժվել միասին և մտածել նույն ուղղությամբ», – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ջոնսոնը նաև նշել է, որ ռուսական ածխաջրածինների մերժումը կարող է զուգակցվել ընդհանրապես ածխաջրածինների մերժման հետ՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի մաս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031