
Նիկոլայ Բասկովը հեռակա կարգով կալանավորվել է Ուկրաինայում․ դատախազը նշել է պատճառը

Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովն Ուկրաինայում հեռակա կարգով կալանավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։
«Նիկոլայ Վիկտորովիչ Բասկով․․․ Ուկրաինացի դատախազները կարծում են, որ դուք հանցագործություն եք կատարել, որի համար պատիժն ազատազությունից զրկում է նախատեսում»,- ասված է հրապարակման մեջ։
Արտիստը կասկածվում է «Ընդդեմ Ուկրաինայի պատերազմի քարոզչության և արդարացման մեջ»։
Դատախազը որպես հիմք հրապարակել է նաև տեսապատկեր Բասկովի էջից։