Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Ռուսաստանին թուլացնելու ցանկության մասին

ԱՄՆ-ը ցանկանում է ՌԴ-ին այնքան թուլացնել, որ Մոսկվան չկարողանա այնպիսի գործողություններ ձեռնարկել, ինչպես Ուկրաինայում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ամփոփելով Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքները:

«Մենք ցանկանում ենք Ռուսաստանին այն աստիճան թուլացնել, որպեսզի նա չկարողանա այնպիսի բաներ անել, ինչ նա արել է… (Ուկրաինայում),-ասել է Օսթինը. նրա մամուլի ասուլիսը Լեհաստանում հեռարձակել է NBC հեռուստաալիքը: Արեւմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու եւ թուլացնելու քաղաքականությունը Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ աշխարհի տնտեսությանը:

Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է: Պուտինը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը փաստորեն պարտազանցում են հայտարարել Ռուսաստանի առջեւ պարտավորությունների հարցում՝ սառեցնելով նրա արժութային պահուստները: Նա հավելել է, որ ներկայիս իրադարձությունները վերջ են տալիս Արեւմուտքի գլոբալ գերիշխանությանը ե՛ւ քաղաքականության մեջ, ե՛ւ տնտեսության մեջ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, նրան չի կարելի խիստ մեկուսացնել արդի աշխարհում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս