
Բրյանսկում այրվում է «Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա» նավթաբազան. ԱԻՆ

Բրյանսկում այրվում է «Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա» նավթաբազան: Այդ մասին հաղորդել են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում: Այնտեղ հավելել են, որ հրդեհի պատճառով մարդկանց չեն տարհանի: Գերատեսչության նախնական տվյալներով՝ հրդեհից ոչ ոք չի տուժել:
«Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա»-ից մեկնաբանություններ առայժմ ստանալ չի հաջողվել: Բրյանսկի Ֆոկինսկի շրջանի նավթաբազայում բռնկած հրդեհի մասին ԱԻՆ-ը հաղորդել է ուշ գիշերին: Բացի այդ, տեղեկացված աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հաղորդել է, որ քաղաքում բռնկվել է նավթամթերքների եւս մեկ պահեստարան: «Վաղ առավոտյան Սնեժետսկի վալի նավթային համալիրի տարածքում սկսել է այրվել դիզելային վառելիքի ամբարը:
Կրակը ճարակել է 10 հազար խորանարդ մետր ծավալով ամբարը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
«Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա»-ն («Տրանսնեֆտ»-ի դուստր ընկերություն) ունի 3,1 միլիոն խորանարդ մետր ծավալով նավթամբար, շահագործում է 20 նավթամուղ եւ 15 նավթապրանքամուղ 15 կայան, 3,5 հազար կիլոմետր նավթամուղ եւ 3,9 հազար կիլոմետր նավթարտադրանքամուղ:
Ձեռնարկության արտադրական օբյեկտները գտնվում են ռուսաստանյան 11 տարածաշրջաններում: