Բաժիններ՝

Հարցումը պարզել է գերմանացիների տեսակետն Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարելու վերաբերյալ

Գերմանացիների կեսը (50%) դեմ է Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելուն, հակառակ կարծիքին է հարցվածների 43%-ը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս արդյունքն է գրանցվել INSA հասարակական կարծիքի հետազոտական ինստիտուտի կողմից Bild-ի համար անցկացված հարցման արդյունքում:

Մի քանի օր առաջ հարցումն անցկացրել էր նաև Ֆորսա ինստիտուտը, ըստ որի՝ գերմանացիների մեծամասնությունը (51%) կողմ է Ուկրաինային հարձակողական զենքի և ծանր տեխնիկայի մատակարարմանը, 37%-ը դեմ է արտահայտվել նման մատակարարմանը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այս շաբաթ ասել էր, որ Բունդեսվերի պաշարներից Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը գործնականում սպառված է: Հետագա մատակարարումները Գերմանիայի իշխանությունները քննարկում են երկրի պաշտպանական ընկերությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930