Բաժիններ՝

ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մշակումը. ԵՀ

Եվրամիությունը շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մշակումը, բայց չի հայտնում կոնկրետ ժամկետները եւ մանրամասնությունները, այդ թվում չի մեկնաբանում ռուսական նավթի մատակարարումների սահմնափակումներ մտցնելու հնարավորության հարցը: Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը։

«Եվրահանձնաժողովն առայժմ չի կարող ոչ մի կարգի տեղեկատվություն տրամադրել ո՛չ ժամանակի, ո՛չ մանրամասնությունների վերաբերյալ, քանի որ շատ կարեւոր է Եվրամիության երկրների հանգիստ աշխատանքն այդ պատժամիջոցների քննարկման համար: Բայց համոզված եղեք, որ մենք մտադիր ենք պատժամիջոցների նոր ալիք կազմակերպել»,- հայտարարել է նա՝ պատասխանելով սահմանափակիչ միջոցների պատրաստման եւ նավթային բռնարգելքի հնարավորության մասին հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930