Բաժիններ՝

Գինցբուրգը նշել է երեխաների համար COVID-ի դեմ պատվաստանյութերի հետազոտությունները սկսելու ժամկետները

6-11 տարեկան երեխաներին կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի ներարկումը կլինիկական հետազոտությունների շրջանակներում կսկսվի հունիսի 3-ին, ներկայում ընթանում է կամավորների հավաքագրում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Հետազոտությունն սկսվել է, պատվաստանյութի առաջին ներարկումը կլինի հունիսի 3-ին: Այժմ ընթանում է կամավորների հավաքագրում, պատրաստվում են էլեկտրոնային քարտեր՝ հունիսի 3-ին պատրաստուկի ներարկումն սկսելու համար»,-ասել է Գինցբուրգը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 12-17 տարեկան դեռահասների համար կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ M» պատվաստանյութի գրանցման մասին որոշումն է ընդունել անհրաժեշտ հետազոտություններից հետո, որոնց ժամանակ այն ցույց է տվել արդյունավետություն եւ անվտանգություն: Հունվարի վերջին Գամալեայի կենտրոնն ստացել է 6-11 տարեկան երեխաների համար պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների թույլտվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս