
Էմանուել Մակրոնը կմասնակցի ԱՄԷ նախագահի հիշատակին նվիրված միջոցառմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 15-ին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու կյանքից հեռացած ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին մայիսի 14-ին հայտնել է BFM հեռուստաալիքը:
ԱՄԷ-ի 73-ամյա նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ-֊Նահյանը մահացել է մայիսի 13-ին: