Բաժիններ՝

ԱՄԷ-ն վարչապետը կղեկավարի մինչև նոր նախագահի ընտրությունը

Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը պետության ղեկավար Խալիֆա բեն Զեյդ ալ Նահայյանի մահից հետո կկատարի երկրի նախագահի պարտականությունները մինչեւ նոր նախագահի ընտրությունը: Այդ մասին հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

«ԱՄԷ-ի Սահմանդրության համաձայն, փոխնախագահ եւ վարչապետ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը՝ Դուբայի կառավարիչը, երկրի նախագահի պարտականությունները կկատարի այնքան ժամանակ մինչեւ դաշնային խորհուրդը, որը միավորում է յոթ Էմիրությունների կառավարիչներին, 30 օրվա ընթացքում գումարվի նոր նախագահ ընտրելու համար»,-նշել է Դուբայից հեռարձակող հեռուստաալիքը:

Ընդ որում՝ երկրի ընտրված նախագահ լինելու առավել մեծ շանսերն ունի Աբու Դաբիի մայրաքաղաքային Էմիրության գահաժառանգ Մուհամեդ բեն Զեյդ ալ Նահայյանը, որը վերջին տարիներին գործնականում ԱՄԷ-ի կառավարիչն է եղել նախկին նախագահի երկարատեւ հիվանդության պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031