Մեծ Բրիտանիայում ևս երկու մարդ վարակվել է կապիկի ծաղիկով
Մեծ Բրիտանիայում բնակչության շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվը հասել է երեքի: Այս մասին հայտնում է ՄԹ առողջապահության ոլորտում անվտանգության գործակալությունը:
«Լոնդոնում երկու մարդու մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ: Պացիենտներն ապրում են նույն տանը: Նրանք կապ չունեն նախկին հաստատված դեպքեի հետ, որի մասին հայտարարվել էր մայիսի 7-ին: Այն, թե որտեղ ու ինչպես են վարակվել, այս պահին հետաքննվում է»,- ասվում է հայտարարության մեջ:
Միացյալ Թագավորությունում մայիսի 7-ին գրանցվել էր մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: Նա վերադարձել էր Նիգերիայից, որտեղից էլ ենթադրաբար վերցրել էր վարակը:
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ: ՄԹ կառավարությունից հայտնել են, որ բնակչության շրջանում վարակի տարածման հավանականությունը շատ ցածր է: