Հյուսիսային Կորեան հայտնել է Covid-19-ից մահվան առաջին դեպքերի մասին
Հյուսիսային Կորեան հայտնել է կորոնավիրուսի բռնկման մասին, ամենայն հավանականությամբ մահացել է 6 քաղաքացի, վարակվել ավելի քան 350 հազարը: Այս մասին տեղեկացրել է պետական լրատվամիջոցը:
Այս հայտարարությունից մեկ օր առաջ երկրում հայտնել էին կորոնավիրուսի առաջին դեպքի մասին՝ իրավիճակը բնութագրելով որպես «ազգային խոշոր արտակարգ իրավիճակ»:
Այս պահի դրությամբ մեկուսացված է մինչև 187 հազար 800 մարդ:
Հյուսիսային Կորեան համաճարակի սկսվելուց ի վեր նախկինում չէր հայտնել կորոնավիրուսի որևէ դեպքի մասին: