
ԿԺԴՀ-ն հայտնել է «անհայտ տենդի» բռնկման մասին. Reuters

ԿԺԴՀ-ում «անհայտ տենդի» բռնկում է արձանագրվել ապրիլի վերջին: Մայիսի 13-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Գործակալության տվյալներով՝ տենդի ախտանիշներ են հայտնվել 360 հազար մարդու մոտ: Նշվում է, որ 162,2 հիվանդ արդեն ապաքինվել է, իսկ մնացած 187,8 հազարը մեկուսացված է եւ բուժում է անցնում: Մասնավորապես, Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության տվյալներով՝ մայիսի 12-ին երկրում հայտնաբերվել է այդ տենդի 18 հազար դեպք:
Մայիսի 12-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հաղորդել է, որ Ժողովրդական Հանրապետության տարածքում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամի BA.2 ենթատիպը, որը նաեւ հայտնի է որպես «սթելս-օմիրկրոն»: Այդ առանչությամբ հրավիրվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ, որտեղ ներկա է եղել Կիմ Չեն Ունը: Ժողովրդական Հանրապետության ղեկավարը ցուցում է տվել լոկդաուն սահմանել երկրի բոլոր քաղաքներում եւ գավառներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: