Նոր Զելանդիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին մայիսի 14-ին նա հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում:
«Ի հեճուկս բոլոր ջանքերի, ցավոք, ես էլ միացա ընտանիքիս մյուս անդամներին ու ստացա կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը»,- գրել է վարչապետը:
Ավելի վաղ կորոնավիրուսը հաստատվել էր նրա աղջկա ու ընկերոջ մոտ, ինչից հետո մայիսի 8-ից վարչապետը գտնվում էր մեկուսացման մեջ:
Արդերնի մոտ հիվանդության ախտանիշները սկսել են ի հայտ գալ մայիսի 13-ից: Նա մեկուսացման մեջ մնա մինչև մայիսի 21-ը: