Լիբանանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Լիբանանցիներն այսօր երկրի տնտեսական փլուզումից հետո առաջին անգամ քվեարկելու են խորհրդարանական ընտրություններում և հույս ունեն հարված հասցնել իշխող քաղաքական գործիչներին, որոնց նրանք մեղադրում են ճգնաժամի մեջ, հաղորդում է «Ռոյթերս »լրատվականը:
Ընտրությունները, որոնք առաջինն են 2018 թվականից ի վեր, դիտվում են որպես փորձություն այն բանի, թե արդյո՞ք խիստ զինված, Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահը և նրա դաշնակիցները կարող են պահպանել իրենց խորհրդարանական մեծամասնությունը՝ աճող աղքատության և իշխանության կուսակցությունների նկատմամբ զայրույթի պայմաններում:
Սակայն, թեև վերլուծաբանները կարծում են, որ հանրային զայրույթը կարող է օգնել բարեփոխումներին տրամադրված թեկնածուներին որոշակի տեղեր գրավել, ակնկալիքները ցածր են ուժերի հարաբերակցության մեծ փոփոխության, քանի որ Լիբանանի աղանդավորական քաղաքական համակարգը թեքվել է հօգուտ կայացած կուսակցությունների:
Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին 15 ընտրական շրջանում: