Հեռու չէ մեր հաղթական ակորդը թշնամու հետ ճակատամարտում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Եվրատեսիլում Ուկրաինայի մասնակցի հաղթանակին։
Մեր քաջությունը տպավորում է աշխարհին, մեր երաժշտությունը՝ Եվրոպային։ Հաջորդ տարի Եվրատեսիլը կանցկացվի Ուկրաինայում․ պատմության մեջ երրորդ անգա, և ես հավատում եմ, որ ոչ վերջին։
Մենք այնպես կանենք, որ մի օր Եվրատեսիլի մասնակիցներն ու հյուրերը հյուրընկալվեն ուկրաինական Մարիուպոլում․ ազատ, խաղաղ, վերակառուցված»,-գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինան ներկայացնող արտիստին ու բոլոր քվեարկողներին։
«Իհարկե, թշնամու հետ ճակատամարտում մեր հաղթական ակորդը հեռու չէ»,-նշել է Ուկրաինայի նախագահը։