Բաժիններ՝

Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Լեհաստանում Բելառուսի դեսպանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Լեհաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Չուշևին, որը խորհրդակցությունների համար Մինսկ էր հետ կանչվել 2020 թվականին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է պետության ղեկավարի հրամանում, որը մայիսի 14-ին հրապարակվել է երկրի Ազգային իրավական ինտերնետ պորտալում:

«Ազատել Վլադիմիր Նիկոլաևիչ Չուշևին Լեհաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանի պաշտոնից»,-շեշտվում է հրամանում:

2020 թվականի հոկտեմբերին Լեհաստանն ու Բելառուսը հետ էին կանչել իրենց դեսպաններին՝ խորհրդակցությունների նպատակով: Դա տեղի է ունեցել 2020-ին Բելառուսի նախագահի ընտրություններից հետո երկու երկրների միջև հարաբերությունների սրման հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս