«Մոսկվայում արդյունավետ աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Մնացականյան-Լավրով մոսկովյան բանակցություններին:
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը մեծ հզորությամբ սուպեր համակարգիչ կնվիրի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տարածել են փաստաթուղթ, որի համաձայն Լորդերի պալատի անդամներից պահանջում են դադարեցնել ննջել բանավաճերի ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծի» ընթացքում հայտարարել է, որ իրեն փոխարինողին կընտրեն ընտրողները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի արաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի բանակցությունները, իրադարձությունների դրական զարգացման դեպքում, կարող են տեւել ոչ թե մեկ, այլ երկու օր:
Ֆրանսիան չի ստորագրի G7-ի՝ հունիսի 8-9-ին Քվեբեկում կայանալիք գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Յոթի խմբի երկրների համատեղ հայտարարությունը, քանի դեռ չեն հաղթահարվել ԱՄՆ-ի հետ առկա տարաձայնությունները:
Թուրքիան պետք է կոնկրետ բարելավումներ արձանագրի օրենքի գերակայության ոլորտում, որպեսզի Բրյուսելի եւ Անկարայի երկկողմ հարաբերությունները զարգանան:
Նիդեռլանդների թագուհու կրտսեր քրոջը՝ Ինես Սորեգիետային, մեռած են գտել Բուենոս Այրեսի իր բնակարանում:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ փոքրիկ, հետաքրքիր միջադեպի կենտրոնում հայտնվեցին:
Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում ելնում է այն դիրքորոշումներից, որոնք պաշտոնապես ներկայացվել են ՀՀ իշխանությունների կողմից: Այս մասին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի համար շարունակում են որպես հենման կետեր մնալ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելին խնդրել է լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել ռազմական ուժերի ու տեխնիկայի տեղափոխման հնարավորությունների ընդլայնման համար Եվրոպայի տրանսպորտային ենթակառուցվածքի թողունակության բարձրացման պլանի իրագործմանը:
Հունիսի 7-ին Մադրիդում տեղի Է ունեցել Իսպանիայի նոր կառավարության, որը կազմել է վարչապետ Պեդրո Սանչեսը, երդմնակալությունը:
Այդ մասին հայտնել է տեղական Alghad Press գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների մի աղբյուր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 7-ին 16-րդ անգամ ուղիղ հեռուստա եւ ռադիոեթերում պատասխանում է համաքաղաքացիների հարցերին:
Այս այցի հարցում Ռուսաստանի համար կարևոր են ՀՀ ներքաղաքական զարգացումները և Ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ ՌԴ քաղաքականությունն առանցքային դերակատարություն ունի Հարավային Կովկասում ազդեցության պահպանման տեսանկյունից:
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը ցանկանում է, որ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ելույթ ունենա երկրի խորհրդարանում։
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի լանջերով լավայի առատ հոսքը հարկադրել է դադարեցնել փրկարարական աշխատանքները ժայթքումից տուժած բնակավայրերում, որը գրեթե 100 մարդու կյանք է խլել:
Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ձեռնարկվող գործողությունները կարող են լինել ինչպես ամերիկյան քաղաքականության «պատահական փոփոխություններ», այնպեսէլ «արեւմտյան քաղաքական հանրակցության անկման» առաջին նշանները:
Կիմ Չեն Ընին հատուկ շարքի զրահապատ BMW 760 սեւ ավտոմոբիլներ կտրամադրվեն Սինգապուրում կայանալիք ԿԺԴՀ – ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում ուղեւորությունների համար:
Իսրայելի Պաշտպանության բանակի զինծառայողները լույս հունիսի 7-ի գիշերը 11 որոնվող պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած ութ թուրք զինվորների ազատ արձակումից հետո երկու երկրի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում:
Չինաստանի Գուանչժոու քաղաքում (Գուանդունի հարավային նահանգ) ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության մի քանի աշխատակիցներ եւ նրանց ընտանիքների անդամներ ուղարկվել են հայրենիք բժշկական զննություն անցնելու համար:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կենտրոնակայանը պետք է գտնվի ոչ թե մի քանի, այլ մեկ վայրում:
ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, հունիսի 6-ին առաջին անգամ հայտնվել է հեռուստախցիկների առջեւ այն բանից հետո, երբ անցյալ ամսին երիկամների վիրահատության է ենթարկվել:
ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից եւ Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 99-ի:
Եթովպիայից առնվազն 46 միգրանտ է զոհվել Ադենի ծոցը կտրել-անցնելու փորձ անելիս:
Բիլ Քլինթոնը անվանի գրող Ջեյմս Փաթերսոնի համահեղինակությամբ քաղաքական վեպ է թողարկել, որի իրադարձությունները ծավալվում են Սպիտակ տանը իր գտնվելու ժամանակներում:
«Իրականում Ռուսաստանին անհրաժեշտ է իսկապես ամբողջական պատկերացում կազմել, թե ինչպիսին է լինելու ՀՀ նոր իշխանությունների իրական արտաքին քաղաքականությունը, քանի որ ակնհայտ արևմտյան ակտիվություն ու հետաքրքրություն է նկատվում»: