ՉԺՀ-ն և Հնդկաստանն ավելացնում են ՌԴ-ից նավթի գնումները՝ նվազեցնելով պատժամիջոցների արդյունավետությունը
Չինաստանի եւ Հնդկաստանի ներմուծողներն ավելացնում են ՌԴ-ից նավթի գնումների ծավալները, ինչը հանգեցնում է հակառուսական պատժամիջոցների արդյունավետության նվազեցման: Այդ մասին ասված է հունիսի 10-ին ճապոնական Nikkei թերթի կայքում հրապարակված հդվածում։
Թերթի տեղեկատվության համաձայն՝ ՉԺՀ-ն մայիսին օրական գնել է ծովուղիով փոխադրվող՝ 800 հազար բարել ռուսական նավթ. համապատասխան ցուցանիշը հունվարի համեմատությամբ 40 տոկոսով աճել է: Իր հերթին Հնդկաստանի կողմից այդ հումքի գնումների ծավալի մակարդակը մայիսին հասել է օրական 700 հազար բարելի նշագծին, թեեւ հունվարին նման մատակարարումներ չեն իրականացվել: Ինչպես նշում է Nikkei-ը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան Չինաստանին եւ Հնդկաստանին կոչ են անում ձեռնպահ մնալու ռուսական նավթի գնումներից, սակայն ռուսաստանյան էժան ռեսուրսները «նրանց էական տնտեսական առավելություններ են ընձեռում էներգակիրների գների գլոբալ աճի ֆոնին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: