
Իսպանիայում շուրջ 30 մարդ է տուժել մարդատար գնացքի եւ լոկոմոտիվի բախումից

Առավազն 29 մարդ է տուժել Կատալոնիայի Ինքնավար Մարզում մարդատար գնացքի եւ ապրանքատար գնացքի լոկոմոտիվի բախումից: Այդ մասին ասված է ինքնավարության Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության մամուլի տեղեկագրում:
Վարչության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 12-ին տեղական ժամանակով 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին) Տառագոնայի նահանգի Վիլա սեկա բնակավայրում: Նշվում է, որ Բարսելոն – Տորտոսա երթուղով 75 ուղեւոր փոխադրող գնացքը բախվել է լոկոմոտիվին: Պատահարի պատճառներն առայժմ չեն ճշտվում: Սկսվել է հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: