ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կասկածում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Տոկիոն պաշտպանում է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթի ստորագրումը որպես քայլառաջ տարբեր հարցերի համակողմանի լուծման ճանապարհին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ համաձայնության է եկել բալիստիկ հրթիռների փորձարկման համար մի շարք զինափորձարանների վերացման շուրջը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կայացած հանդիպմանը չի քննարկել Կորեայի Հանրապետությունում ամերիկյան զորքակազմի թվաքանակի հնարավոր կրճատման թեման:
ԿԺԴՀ-ի նկատմամբ ավելի վաղ ընդունված պատժամիջոցներն առայժմ ուժի մեջ կմնան, սակայն հեռանկարում կարող են հանվել:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները սահմանել են այն սպանդի 49 զոհերի Հիշատակի օր, որը երկու տարի առաջ տեղի ունեցավ Օռլանդո քաղաքի Florida Pulse գիշերային ակումբում:
ԿԺԴՀ-ի լիակատար միջուկազերծման գործընթացի իրականացումը, որը կներառի միջուկային օբյեկտների վերացումը, կարող է տեւել մի քանի տասնամյակ:
Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն հիվանդանոց է տեղափոխվել սրտի նոպայից հետո:
Չինաստանը ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Սինգապուրում կայացած հանդիպումը:
ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց:
Վոլգոգրադում «Կապիտան Վեչյորկին» ջերմանավի կցանավի հետ զբոսանքների համար նախատեսված կատամարանի բախման հետեւանքով զոհվել է 11 մարդ:
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն պատրաստ են նոր հարաբերությունների ու խաղաղության:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրաժարվել է փաստաթուղթն ստորագրելու համար օգտագործել այն գրիչը, որը տրամադրել է սինգապուրյան կողմը:
Բելինում «քառյակի» արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը թույլ է տվել նոր դինամիկա հաղորդել «նորմանդական ձեւաչափով» բանակցություններին:
Ֆրանսիայի Էսսոնի դեպարտամենտում ռելսերից դուրս է ընկել մերձքաղաքային ճեպընթացը, տուժել է յոթ մարդ:
Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է եւս յոթով:
Բանգլադեշում հունիսի 12-ի առավոտյան առնվազն 10 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով, որոնք առաջացել են երկրի հարավարեւելյան մասում տեղացած հորդառատ անձրեւներից:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ գազի գնի հնարավոր վերանայման խոսակցությունները Հայաստանի նոր իշխանության վրա ճնշման միջոց են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ են ստորագրել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ:
Ամերիկյան Ֆլորիդայում չորս երեխա պատանդառության հետ կապված միջադեպի զոհ է դարձել:
Ալբանացի մաքսանենգներն Իտալիայի ափերի մոտ ծովն են նետել գործածության համար պատրաստ 2,5 տոննա մարիխուանա եւ արագընթաց կատերով փախել Չեռնոգորիայի տարածքային ջրեր:
«Ցանկացած հզոր զինատեսակ, այդ թվում՝ այնպիսի զինատեսակ, ինչպիսին «Պոլոնեզն» է, ունակ է փոխել ռազմական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև։ Սակայն Հայաստանի և Ադրբեջանի պարագայում պետք է հաշվի առնել «Իսկանդերի» առկայությունը, որի խոցման ճշգրտությունը բացառիկ է»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիս կտա տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երւանի ժամանակով ժամը 16:00-ին), ինչից հետո կուղեւորվի Վաշինգտոն:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
68 տարեկան հասակում վախճանվել է Fleetwood Mac խմբի նախկին կիթառահար Դենի Քիրուենը:
Եվրամիությունը կշարունակի հետեւել G7-ի ամփոփիչ կոմյունիկեին, որը համաձայնեցվել է Կանադայի գագաթնաժողովի բոլոր մասնակիցների կողմից՝ չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որը վերջին պահին հրաժարվեց հավանություն տալ այդ փաստաթղթին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պնդում է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում դաշինքն առաջընթացիէ հասել։
Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագու Հուբերտ Վիրտը որոշել է Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ժամանել տրակտորով:
ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում է պարզել՝ անկեղծ են արդյոք Կորեական թերակղզու միջուկազերծում իրականացնելու ԿԺԴՀ-ի մտադրությունները: