
Ջաստին Թրյուդոն վարակվել է կորոնավիրուսով

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին Թրյուդոն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ինձ մոտ քովիդ-19-ի թեստի պատասխանը դրական է»,-նշել է Կանադայի վարչապետը:
Նա տեղեկացրել է, որ իրեն լավ է զգում, քանի որ ավելի վաղ պատվաստվել էր: Նա կինքնամեկուսանա, ինչպես պահանջում է առողջապահության նախարարությունը:
Հունիսի 11-ին վարչապետ Թրյուդոն վերադարձել էր Ամերիկայից: Հունիսի 13-ին նրա լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ վարչապետն այդ օրը չունի հանրային միջոցառումներ:
Ընթացիկ տարվա հունվարին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ևս հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: