Բաժիններ՝

Բելառուսը ՇՀԿ-ի անդամակցության հայտ է պատրաստել

Բելառուսը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամակցության հայտ է պատրաստել: Հունիսի 14-ին այդ մասին հայտարարել է ՇՀԿ-ի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խամիկովը։

«Ամսի 8-ին ինձ մոտ կայացավ կոնսուլտացիա Բելառուսի արտաքին գործերի նախարարության գլխավոր վարչության պետի հետ, նա հասկանալ տվեց, որ բելառուսական կողմը կդիմի իրենց օպերատիվ կերպով ՇՀԿ ընդունելու խնդրանքով եւ հասկանալ տվեց, որ պատրաստված է առաջարկություն նախագահին կազմակերպությանը հայտ տալու վերաբերյալ:

Ինչպես ասաց իմ զրուցակիցը, այդ հայտը մշակվել է միջգերատեսչական ձեւաչափով եւ հավանության է արժանացել հանրապետության Նախարարների կաբինետի կողմից»,- ասել է Խամիկովը Տաշքենդում ՇՀԿ-ի Ազգային համակարգողների խորհրդի նիստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930