Բաժիններ՝

Եվրախորհրդարանը Սերբիային կոչ է արել՝ միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի որոշումներին

Եվրախորհրդարանի (ԵԽ) միջազգային գործերի կոմիտեն զեկույց է ընդունել, որում Սերբիայի իշխանություններին կոչ է արել՝ շտապ կարգով միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության որոշումներին: Այդ մասին ասվում է ԵԽ-ի մամուլի տեղեկագրում:

«Զեկույցում, որն ընդունվել է 50 «կողմ», 5 «դեմ» ձայների եւ երեք ձեռնպահի դեպքում, խորը ափսոսանք է հայտնվում այն բանի կապակցությամբ, որ Սերբիան չի միացել ԵՄ-ի պատժամիջոցներին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, ինչպես նաեւ կոչ է բովանդակում նորընտիր իշխանություններին՝ շտապ կարգով միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության որոշումներին»,-նշվում է նրանում:

Բացի այդ, ինչպես ասվում է տեղեկագրում, զեկույցը «ողջունում է այն փաստը, որ ԵՄ-ին անդամակցությունը մնում է Սերբիայի ռազմավարական նպատակը»: Միեւնույն ժամանակ պատգամավորները ցավում են առաջընթացի բացակայության համար եւ նույնիսկ այն հարցերում երկրի նահանջների առկայության համար, որոնք հիմնարար նշանակություն ունեն ԵՄ-ին նրա անդամակցության համար: Կոմիտեի պատգամավորները կոչ են անում Սերբիային՝ առաջընթացի հասնել օրենքի գերակայության, հիմնական իրավունքների, կարծիքներ հայտնելու ազատության, ԶԼՄ-ների բազմակարծության ամրապնդման եւ Կոսովոյի հետ հարաբերությունների նորմալացման բնագավառում: Զեկույցը ԵԽ-ի լիագումար նիստի քվեարկությանը կներկայացվի հուլիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս