Բաժիններ՝

Ռուսաստանը ողջունում է Վատիկանի միջնորդական ջանքերն Ուկրաինայի հակամարտության հարցում

Մոսկվան ողջունում է Վատիկանի միջնորդական ջանքերն Ուկրաինայի հակամարտության հարցում, ազնիվ եւ վստահելի երկխոսություն է պահպանում մի շարք թեմաների շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը:

«Վատիկանի ղեկավարությունը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է հնարավոր ցանկացած աջակցություն ցուցաբերել խաղաղության եւ Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հասնելու համար: Այդ հայտարարությունները գործնականում հաստատում են գտնում: Պաշտպանում ենք անկեղծ ու վստահելի երկխոսությունը մի շարք հարցերի շուրջ, որոնք ամենից առաջ վերաբերում են Ուկրաինայի հումանիտար իրադրությանը»,-ասել է դիվանագետը:

Պարամոնովը նաեւ ընդգծել է, որ Վատիկանի նախաձեռնությունները կարող են պահանջված լինել որոշակի հանգամանքների դեպքում: «Սուրբ աթոռի եւ Ֆրանցիսկոս պապի բոլոր նախաձեռնությունները կարող են խաղաղության հանգեցնել Եվրոպայում, ընդունվում են մեծ հարգանքով եւ, բնականաբար, կարող են պահանջված լինել համապատասխան նախապայման առաջանալու դեպքում»,-նշել է նա, ընդգծելով, որ Սուրբ աթոռը մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում»,-ընդգծել է Պարամոնովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս