Բաժիններ՝

Սպիտակ տունը շարունակում է Սաուդյան Արաբիա Բայդենի ուղևորության նախապատրաստությունը

Սպիտակ տունը շարունակում է պլանավորել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Սաուդյան Արաբիա: Հունիսի 12-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչը։

Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով Իսրայելի աղբյուներ, հայտնել է, որ հուլիսի կեսերին Բայդենն, ինչպես սպասվում է, կայցելի Իսրայել եւ Պաղեստին, ինչից հետո կմեկնի Սաուդյան Արաբիա: Այցը թագավորություն, Axios-ի տվյալներով՝ նախատեսված է հուլիսի 15-ին, սակայն պորտալի աղբյուրները նշել են, թե ուղեւորության գրաֆիկը դեռ կարող է փոփոխվել: «Ուղեւորությունը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի, Իսրայելի եւ Մերձավոր Արեւելքի մյուս երկրների հետ կարեւոր օրակարգի համատեքստում:

Այդ օրակարգը նպատակաուղղված ամերիկացի ժողովրդի համար արդյունքների հասնելուն, ինչպես նաեւ պատերազմների ավատմանը եւ դիվանագիտության օգտագործմանը մերձավորարեւելյան տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան: Շաբաթ օրը Բայդենը հայտնել է, որ առայժմ վերջնական որոշում չի ընդունել Սաուդյան Արաբիա իր հնարավոր այցի առիթով: Ըստ որում նա հիշատակել է թագավորությունում «ավելի ընդհանուր» հանդիպման մասին՝ նվիրված անվտանգության հարցերին, հայտնել են Սպիտակ տան մամուլի միավորման լրագրողները:

The New York Times թերթն ավելի վաղ վկայակոչելով աղբյուրներ՝ պնդել է, որ Բայդենը մտադիր է այս ամսին ուղեւորություն կատարել Սաուդյան Արաբիա եւ առաջին անգամ հանդիպել թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ: Հրատարակության տվյալներով՝ Միացյալ Նահանգների ղեկավարը ցանականում է վերականգնել երկու երկրների միջեւ հարաբերությունները, որոնք սրվել են 2018 թվականին լրագրող Ջամալ Խաշքաջիի սպանությունից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս