
Դրագին, Շոլցը և Մակրոնը հունիսի 16-ին կայցելեն Կիև

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում են հինգշաբթի օրը՝ հունիսի 16-ին, համատեղ այց կատարել Կիեւ: Հունիսի 12-ին այդ մասին հայտնել է La Stampa թերթը։
Հունիսի 11-ին Ուկրաինա այցելելու՝ ղեկավարների մտադրության մասին հայտնել է Bild am Sonntag թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: