Արաբական պետությունների լիգան տեղի չտվեց Արևմուտքի ճնշմանն Ուկրաինայի իրադրության հարցում
Արաբական երկրները խիստ ճնշման ենթարկվեցին Արեւմուտքի կողմից, որը պահանջում էր որոշակի դիրորոշում բռնել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ, սակայն չղեկավարվեցին նրա ցուցումով: Հունիսի 12-ին Եգիպտոսի Sada El balad հեռուստաալիքին տված հարազրույցում այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը։
«Արաբական երկրները լուրջ ճնշման ենթարկվեցին Արեւմուտքի կողմից, որը պնդում էր, որ նրանք որոշակի դիքորոշում ունենան Ուկրաինայի ճգնաժամի նկատմամբ եւ դատապարտեն Ռուսաստանի ռազմական գործողությունները,- ասել է քաղաքական գործիչը:- Նրանք հայտնվել էին արտակարգ նրբաբնույթ իրավիճակում, սակայն տեղի չտվեցին ճնշմանը, որին ենթարկվեցին»:
«Միջազգային իրադրությունն այսօր շատ զգայուն է, ինչպես եւ տարածաշրջանի իրավիճակը,- նշել է Աբու այլ Գեյթը:- Արեւմտյան աշխարհն ակնհայտ ճնշում է գործադրում արաբական պետությունների վրա, որպեսզի նրանք մասնակցեն Ռուսաստանի մեկուսացմանը եւ մերժեն Ուկրաինայի նկատմամբ նրա դիրքորոշումը: Բայց նրանք չենթարկվեցին այդ թելադրանքին, որին ենթարկվեցին, իսկ որոշներն էլ նույնիսկ հրաժարվեցին քվեարկել ՌԴ-ի գործողությունների դատապարտման օգտին՝ ելնելով տարածաշրջանում իրենց շահերից»:
«Մենք՝ արաբներս, կոլեկտիվ ենք գործում ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում,- հայտնել է նա:- Ես հուսով եմ, որ արաբական պետությունների կառավարություններին կհաջողվի ապահովել ազգային անվտանգությունը, ինչպես նաեւ թույլ չտալ, որ այդ զինված հակամարտությունը բացասական ազդեցություն գործի իրենց վրա»: «Այո՛, մենք կոչ ենք անում հստակ դիրքորոշում բռնելու միջազգային իրավունքի գերակայության նկատմամբ, սակայն ասացեք ինձ, ինչու, հանդես գալով Ուկրաինայում ռազմական գործողության դեմ՝ դուք մոռանում եք, թե ինչ է անում Իսրայելը Պաղեստինում 55 տարվա ընթացքում,- նշել է Աբու այլ Գեյթը:- Արեւմուտքն Առեւտրի համաշխարհային կենտրոնի ավերումից հետո 2001-ից մինչեւ 2011 թվականը տարածաշրջանում առաջ է տարել իր պլանն այն պատրվակով, թե ինքը կփոխի դա: Տակավին 2011 թվականին ամբողջ տարածաշրջանը ենթարկվեց ուժգին ցնցումների, իսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան, Իրանը եւ Սուդանը, դարձան լուրջ փոփոխությունների վկաներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: