
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 819 մարդ

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացումների թիվը մեկ օրում կազմել է 819, ինչը 39,8 տոկոսով պակաս է նախորդ օրվա ցուցանիշից: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են Վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հոսպիտալացումների թիվը նվազել է 63 տարածաշրջաններում, աճել ՝ 12-ում: Իրավիճակը մնացել է անփոփոխ 10 սուբյեկտներում։ Մեկ օր առաջ արձանագրվել է հոսպիտալացման 1 362 դեպք։
Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 3 403-ով՝ հասնելով 18 մլն 376 հազար 587-ի։ Վարակվածների թվի աճը կ հարաբերական արտահայտությամբ ազմել է 0,02 տոկոս։
Մահվան ելքերի թիվը մեկ օրում աճել է 65-ով՝ հասնելով 380 հազար 20-ի։ Մեկ օր առաջ գրանցվել է 72 մահվան դեպք։