Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 7,5 մլրդ դոլարի ուղղակի բյուջետային օժանդակություն

ԱՄՆ-ն Ուկրաինային 7,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար, հունիսի 10-ին հայտնել էԿիեւում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիտ Բրինքը։  Հունիսի 9-ին ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից Ուկրաինային արդեն ցուցաբերված օգնության ծավալը հասել է 1 միլարդ դոլարի:

Նա հավելել է, որ սպասվում է եւս 7,5 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային ԱՄՆ-ից, բայց չի ճշտել, թե ինչ կարիքների համար կօգտագործվեն միջոցները: Մայիսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստրագրել է օրենք Ուկրաինային մոտավորապես 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին: Այդ գումարից, ինչպես ենթադրվում է, շուրջ 20 միլարդ դոլարը կհատկացվի անմիջականորեն ռազմական օգնությանը:

Ուկրաինայի վարչապետն ապրիլին հայտարարել է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինային անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն ամսական 4 – 5 միլիարդ դոլարի չափով: Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն մայիսին հայտնել է, որ Ուկրաինայի բյուջերի եկամտային մասը սոսկ մեկ երրորդով է կազմավորվում սեփական աղբյուրներից, մնացածն՝ օտարեկրյա դրամաշնորհների եւ վարկերի հաշվին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս