«Թալիբան» շարժումը մտադիր է վերացնել Փանջշերում գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի գործող առաջնորդ Ահմադ Մասուդին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Տաջիկստանում այդ երկրի դեսպան Մուհամադ Զոհիր Ագբարը։
Ղազախստանի Ժամբիլի մարզի ակիմ (նահանգապետ) Բերդիբեկ Սափարբաեւը որոշում է ընդունել Բայզակի շրջանի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին, որտեղ ռազմական պահեստում տեղի են ունեցել հրդեհ եւ զինամթերքի պայթյուններ, որոնց արդյունքում եղել են մարդկային զոհեր:
Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստել է իր չափահաս քաղաքացիների 70 տոկոսին: Օգոստոսի 31-ին այդ մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգի իշխանությունները կարգադրել են փակել դպրոցները դենգե եւ անհայտ տենդի բռնկման պատճառով: Այդ մասին հաղորդել է Hindustan Times հրատարակությունը։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը երկուշաբթի օրը Ադրբեջան մեկնող ամերիկացիներին կոչ է արել չեղարկել իրենց ուղևորությունները՝ COVID-19 դեպքերի կտրուկ աճի պատճառով։
Նրա խոսքով՝ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Աֆղանստանում կայունություն հաստատվի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր ցանկանում են նույնը
«Այսօր մենք Թուրքիայի կնքահայրը լինելու կարիքը չունենք, բայց բարիդրացիութունն այլ է, բարեկամությունը՝ այլ: Թուրքիայի հետ բարեկամություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ թուրքն ինքը բարեկամական մերձեցում կունենա Հայաստանի հետ, Ցեղասպանության փաստի ընդունմամբ: Եթե հրաժարվենք պահանջատիրությունից, դա կլինի բացարձակապես սխալ»,- նկատեց Բագրատ Էստուկյանը:
Deutsche Lufthansa AG-ի գլխավոր տնօրեն Կարստեն Շպորը հայտնել է, որ ավիաընկերությունը ցուցանիշների վատթարացման է պատրաստվում առաջիկա ձմռանը՝ կորոնավիրուսով վարակումների թվի հերթական աճի եւ ավիափոխադրումների անկման ֆոնին։
Կալիֆոռնիայի Էլ Դորադոյի օկրուգում «Քալդոր» հրդեհը հանգեցրել է շուրջ 30 հազար մարդու տարհանման: Այդ մասին ասված է նահանգապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վարում է պաշտպանական քաղաքականություն եւ չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Միր-24» հեռուստաալիքի եթերում։
Լեհաստանի կառավարությունը կարգադրություն է արել Բելառուսի հետ սահմանի տարածաշրջաններում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
ՌԴ ԱԳՆ-ում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները, որի արդյունքներով նրանք հանդես են գալիս մամուլի ասուլիսով:
Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
«Թալիբան» արմատական շարժման անդամները կատարում են Քաբուլի միջազգային օդանավայանի տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում այն բանից հետո, երբ երկրից հեռացան վերջին օտարերկրացի զինվորականները, որոնք պատասխանատու էին օդային նավահանգստի աշխատանքի համար:
ԱՄՆ-ը շարքից հանել է Աֆղանստանում թողած ռազմական սարքավորումը, այն չի կարող կրկին օգտագործվել: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին։
Օտարերկրյա բոլոր զինվորականները հեռացել են Աֆղանստանի տարածքից, այժմ երկիրը լիովին գտնվում է «Թալիբան»-ի վերահսկության ներքո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է շարժման քաղբյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նայիմը։
Ուկրաինայից մի խումբ զբոսաշրջիկներ ձնահյուսի ներքո են հայտնվել Հյուսիսային Օսիայի Կազբեկ լեռան վրա, ականատեսը կարողացել է փրկել մի կնոջ:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումն ավարտել է կոնսուլտացիաները երկրի նոր կառավարության շուրջը: Օգոստոսի 31-ին այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեան քաղաքի իշխանությունները թալանի դեպքեր են գրանցել «Իդա» փոթորկից հետո, ոստիկանությունը հատուկ խմբեր է կազմել կողոպուտի դեմ պայքարելու համար: Այդ մասին Նոր Օռլեանի ոստիկանության դեպարտամենտը հաղորդել է Twitter-ի իր էջում:
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) պատրաստ են նոր ավիահարվածներ հասցնել Աֆղանստանի տարածքի օբյեկտներին: Այդ մասին հայտարարել է բրիտանական ՌՕՈւ-ի շտաբի պետ Մայք Վիգսթոնը։
Ղրղզստանի առջեւ ծառացած էսահմանային տարածքներն ամրապնդելու սուր անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությունը հավաստել է ընթացիկ տարվա հունիսի վերջին կորոնավիրուսի՝ մուտացիայի բարձր աստիճանով C. 1.2 նոր շտամի հայտնաբերման փաստը մի տղամարդու մոտ, որը ժամանել է արտասահմանից:
«Թալիբան» արմատական շարժումը, որն Աֆղանստանում զավթել է իշխանությունը, կցանկանար լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ: Օգոստոսի 31-ին այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։
ԱՄՆ-ի զինված ուժերի վերջին ներկայացուցիչն օգոստոսի լույս 31-ի գիշերը հեռացել է Աֆղանստանի տարածքից: Այդ մասին Twitter-ում գրել է Կատարում «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամադ Սոհայիլ Շահինը։
Լեհաստանը ոստիկաններ է ուղարկում Բելառուսի հետ սահմանը պահպանելու գործում Լիտվային օգնելու համար: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։
Բրազիլիայի քաղաքացի Ֆրանսուազա դե Սոուզա Օլիվեյրան 31 տարվա բանտարկության է դատապարտվել ամուսնուն՝ Բրազիլիայում Հունաստանի դեսպանին, սպանելու համար: Այդ մասին հաղորդել է G1 պորտալը։
Ամերիկյան նշանավոր օրաթերում նշվում է, որ, օրինակ՝ Ռուսաստանի կամ Սաուդյան Արաբիայի առաջնորդները նմանատիպ դեպքերի առնչությամբ եթե խուսափում են «անձնական պատասխանատվություն ստանձնելուց», ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհակառակը՝ նույնիսկ բացահայտ պարծենում է այդ գործողություններով:
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) մասնագետները երկրի տարածքում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որը մուտացիայի բարձր աստիճան ունի: Օգոստոսի 30-ին այդ մասին հայտնել է տեղի Eyewitness (EWN) նորությունների պորտալը։
Եվրամիությունը պլանավորում էհանձնարարական թողարկել առանց հատուկ հրատապության ամերիկացիների համար մուտքի ժամանակավոր արգելքի մասին: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանների աղբյուրի։
Ըստ աղբյուրի՝ ռազմական բախումը դիմադրության ուժերի և թալիբների միջև տեղի է ունեցել Անդարոբի մոտ: