
Բելգիայում 50,5 միլիարդ եվրո ռուսաստանյան միջոցները սառեցրել են

Բելգիայում կես տարում սառեցվել են 50,5 միլիարդ եվրո ռուսաստանյան միջոցներ, դրանք պատկանում են ֆիզիկական անձանց եւ ընկերությունների, որոնք հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների ներքո: Օգոստոսի 2-ին այդ մասին հաղորդել է Nieuwsblad թերթը՝ վկայակոչելով թագավորության ֆինասների նախարարությունը:
«Բելգիայում սառեցվել են այն անձանց, ընկերությունների եւ այլ կառույցների պատկանող 50,5 միլիարդ եվրո միջոցներ, որոնք հայտնվել են ֆինանսական պատժամիջոցների ներքո»,- հայտնել է թերթը:
Թերթը նշել է, որ վերջին անգամ թագավորության ֆինանսների նախարարությունը սառեցված ռուսատանյան միջոցների ծավալի մասին հայտնել է ապրիլի սկզբին. այն ժամանակ դրանց գումարը կազմել է 3,5 միլիարդ եվրո:
Հուլիսի 6-ին արդարադատության հարցերի եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը հայտնել է, որ ամբողջ Եվրամիությունում այդ պահին սառեցված է եղել 13,8 միլիարդ եվրո, ինչը, նրա խսքով, «չնչին գումար» է: Նա նաեւ Միության երկրներին կոչ է արել ինտենսիվացնել ակտիվների որոնման եւ սառեցման աշխատանքը, որոնց նկատմամբ Բյուսելը միակողմանի կարգով ֆինանսական սահմանափակումներ է դրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: