Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ Չինաստանի հետ լարվածությունը սրացնելու պատճառ չկա Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ Չինաստանի հետ լարվածությունը սրացնելու պատճառ չկա

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին CNN-ի եթերում ասել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի պատճառով Վաշինգտոնը Չինաստանի հետ լարվածությունը սրացնելու պատճառ չի տեսնում։ Այս մասին հայտնում է gazeta կայքը:

«Ոչ մի պատճառ չկա, որ սա լարվածությունը սաստկանա կամ դառնա ինչ-որ ճգնաժամ»,- ասել է նա։

Քիրբին ասել է, որ չինացիները չպետք է չափից ավելի արձագանքեն Փելոսիի Թայվան կատարած այցին:

Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ Թայվան կատարած այցի ընթացքում խոսնակի անվտանգությունն ապահովելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031