
Տայվանում տասնյակ մարդիկ են դուրս եկել փողոցներ ի նշան բողոքի Փելոսիի այցի դեմ

Նախօրյակին Տայվանում մի քանի տասնյակ մարդիկ են դուրս եկել փողոցներ՝ բողոքելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի հավանական այցի դեմ: Այս մասին հաղորդել է «Սինմին վանբաո» թերթը:
Ինչպես գրում է հրատարակությունը, բողոքի ակցիաները կայացել են օգոստոսի 1-ին առավելապես Տայվանում ԱՄՆ-ի Ասոցիացիայի շենքի մոտ: Դրանց մասնակցել են տարբեր հասարակական կազմակերպությունների եւ միավորումների ներկայացուցիչներ: Ինչպես երեւում է Տայվանի «Չժունգո շիբաո» թերթի կայքում զետեղված տեսահոլովակում, բողոքողները բռնել են պլակատներ՝ վիրավորական մակագրություններով:
Նրանք նաեւ բացականչում են. «Մեկնի՛ր», «Դուք տեղ չունե՛ք այստեղ»: Ինչպես հետեւում է տեսանյութից, տեղում ներկա էին ոստիկանության մեծ թվով ներկայացուցիչներ, սակայն իրավիճակն ամբողջությամբ վերցված եղել է հանգիստ: Տայվանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը պլանավորում է Սունշան օդանավակայանում վայրէջք կատարել օգոստսի 2-ի երեկոյան:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը Տայվան կարող է դառնալ այդ աստիճանի ամերիկացի քաղաքական գործչի համար առաջինը վերջին 25 տարվա ընթացքում: Պեկինը բազմիցս նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ եթե այցը կղզի կայանա, ապա դա չի մնա առանց հետեւանքների, Չինաստանը կձեռնարկի խիստ միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: