Գնաճը Հարավային Կորեայում հուլիսին հասել է 24 տարվա առավելագույն ցուցանիշի
Սպառողական գները Հարավային Կորեայում հուլիսին 6,3 տոկոսով աճել են անցյալ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ: Այս մասին վկայում են երկրի վիճակագրական վարչության տվյալները:
Սա երկրում գնաճի բարձրացման առավելագույն տեմպերն են գրեթե 24 տարվա ընթացքում՝ 1998 թվականի նոյեմբերից ի վեր:
Հունիսին գներն աճել են 6 տոկոսով: Վերլուծաբանները, որոնք մասնակցել են Trading Economics-ի հարցմանը, անցած ամսին գնաճի բարձրացում են կանխատեսել միջին հաշվով մինչեւ 6,3 տոկոս:
The Wall Street Journal-ի կողմից հարցվածներն ավելացում են ենթադրել 6,4 տոկոսով: Գնաճը պայմանավորված է էներգառեսուրսների ու սննդամթերքի, ինչպես նաեւ ծառայությունների թանկացմամբ: Սպառողական գների բարձրացման տեմպերը գերազանցում են 2 տոկոսը. Կորեայի բանկի նպատակային մակարդակը՝ 16 ամսվա ընթացքում անընդմեջ:
Հուլիսին գների բարձրացումը նախորդ ամսվա համեմատությամբ կազմել է 0,5 տոկոս՝ հունիսին 0,6 տոկոսով բարձրանալուց հետո: Գները, առանց հաշվի առնելու էներգառեսուրսների ու սննդամթերքի արժեքը (Core CPI ինդեքս), անցած ամսին տարեկան արտահայտությամբ աճել են 3,9 տոկոսով եւ 0,4 տոկոսով՝ ամսվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: