Ճապոնացի փորձագետը կարծում է, որ Չինաստանը բավարար ուժեր չունի Թայվանի վրա հարձակվելու համար

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանին չի ստիպի հարձակվել: Չինաստանը դրա համար դեռևս բավարար ուժեր չունի, ասում է Ճապոնիայի միջազգային ոլորտի առաջատար փորձագետ Ցունեո Վատանաբեն։ Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Ներկայումս Չինաստանը չունի բավարար ուժեր Թայվանի վրա հարձակվելու համար: Դեսանտային նավերն այնքան էլ շատ չեն: Հետևաբար, այս առումով ռիսկեր չկան: Այսինքն՝ ռիսկ չկա, որ Փելոսիի այցը կբերի Թայվանի վրա հարձակման»,- ասել է նա:

Չինաստանի զինված ուժերի ռազմական օդանավերը հունիսի 21-ին մտել են Թայվանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) դիտարկման գոտի:

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի գործողությանը մասնակցում է առնվազն 29 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի Y-9 օդանավը, ռադիոէլեկտրոնային հետախուզության Y-8 օդանավը, H-6 մակնիշի վեց միավոր ռազմավարական կործանիչներ, J-16 մակնիշի ութ միավոր կործանիչներ, չորս միավոր Սու-30 և հինգ միավոր J-11 կործանիչներ:

Ժողովրդա-ազատագրական բանակի գործողությանն ի պատասխան՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը օդ է բարձրացրել իր կործանիչները, իսկ ՀՕՊ-ն իրականացրել է թիրախների վերահսկումը:

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի օդուժը վերջին ամիսներին պարբերաբար հատում է Թայվանի ՀՕՊ-ի դիտարկման գոտին՝ զորավարժություններ անցկացնելով տարածաշրջանում: Այդպիսի ամենալայնածավալ զորավարժությունը տեղի է ունեցել 2022 թ. հունվարի 23-ին, երբ նշված գոտի է մտել միանգամից 39 ռազմական օդանավ:

Տեսանյութեր

Լրահոս