Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն հետեւում է Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների սրմանը, բայց դրան չի մասնակցում

ՆԱՏՕ-ի երկրները ուշադրությամբ հետեւում են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների սրմանը, բայց չեն մասնակցում դրան: Օգոստոսի 2-ին Բրյուսելում այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի դիրքորոշումն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցչիների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Ասիա ուղեւորության եւ Տայվան նրա այցի հնարավորության առանչությամբ:

Պաշտոնական մեկնաբանություններց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանն առայժմ ձեռնպահ է մնում: «Դաշնակիցները (ՆԱՏՕ-ի երկրները – ծանոթ. խմբ.) ուշադրությամբ հետեւում են իրադությանը եւ հռետորաբանության սրմանն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ: ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն գործնական մասնակցություն չունի դրան»,- ասել է դիվանագետը:

«Մադրիդում կայացած գագաթնաժողովում (հունիսի 26 – 28) դաշինքն ընդունեց նոր Ռազմավարական հայեցակարգ, որտեղ առաջին անգամ քննում է Չինաստանի հետ հարաբերությունները՝ նշելով, որ նա համակարգային մրցակից է (ՆԱՏՕ-ի համար): Դաշինքի երկրները նաեւ ընդգծել են Եվրոպայի եւ Ամերիկայի միջեւ անդրատլանտյան համագործակցության անխախտությունն անվտանգության ցանակած մարտահրավերների դեմ հանդիման»,- հավելել է նա: Տայվանի նեղուցում իրադրության սրումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Տայբեյ հնարավոր այցի մասին հաղորդումների ֆոնին:

Ավելի վաղ Տայվանի զանգվածային լրատվամիջոցները նաեւ, վկայակոչելով անկախ զինվորական մեկնաբանի, հայտնել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի երկու գործող ավիակիրների՝ ծով դուրս գալու եւ Տայվանի նեղուցի շրջան ուղեւորվելու մասին: Այդ տեղեկությունների համաձայն՝ «Լյաոնին» եւ «Շանդուն» ավիակիրները ոչ այնքան վաղուց դուրս են եկել Ցինդաո եւ Սանյա նավահանգիստներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս