Ռուսները չեն հանդուրժում հակառուսականությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանության քիչ թե շատ սթափ շրջանակներում կարծում են, թե ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունը ՀՀ իշխանություններին ուղղված հերթական ապտակն է, որը հաջորդեց Հայաստանում ՌԴ դեսպանատան կողմից ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտային։ Դեսպանորդը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։ Բարձրաստիճան դիվանագետը շեշտել է՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան՝ վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որում անորոշ ձեւակերպումներ են, եւ չկա հստակ ժամկետ, թե նոր միջանցքը երբ պետք է շահագործվի, առավել եւս՝ հարակից բնակավայրերի բնակիչները պիտի տարհանվե՞ն, թե՞ ոչ։

Եռակողմ հայտարարությունը սահմանում է ընդամենը, որ «երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի»։ Ստացվում է, որ ռուսները հայտարարում են, թե չկա Աղավնոն, Բերձորն Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածություն, ՀՀ իշխանությունները կատարում են Ալիեւի բանավոր պահանջները` դեռ ամսվա սկզբին Աղավնոյի, Բերձորի բնակիչներին հորդորելով մինչեւ 25-ը հեռանալ իրենց բնակավայրերից։

Նշենք, որ նախօրեին էլ ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա էր հղել «Սուրմալու»-ի ողբերգության մեջ ռուսական կառույցներին մեղադրելու տրամադրությունների վերաբերյալ: Դիվանագետների կարծիքով, դա էլ էր ընդամենը պատրվակ, եւ ռուսները որոշել են այլեւս չհանդուրժել ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը, որոնք չորս տարի շարունակ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են գեներացնում»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031