Bloomberg-ը հայտնել է ՆԱՏՕ-ի ամենաթույլ տեղը
ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել սահմաններն իր համար ամենախոցելի տեղում՝ Ռումինիայի սեւծովյան ափին: Այդ մասին գրում է Bloomberg-ը: Ինչպես ճշտվում է նյութի մեջ, այսօր դաշինքի շուրջ 200 զինծառայողներ Ֆրանսիայից, Բելգիայից եւ Նիդեռլանդներից ակտիվ ինժեներական աշխատանք են տանում Տրանսիլվանիայում:
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն սկսվելուց հետո ՆԱՏՕ-ի երկրները հաստատապես որոշել են թույլ չտալ, որպեսզի Եվրոպայի ամենաաղքատ տարածաշրջաններից մեկն այդչափ անպաշտպան լինի: Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի համար Սեւ ծովը «դարպաս է Միջերկրական ծովում, ինչպես նաեւ ճանապարհ՝ դեպի «ազդեցության պրոյեկտում» մերձավորարեւելյան եւ աֆրիկյան երկրներ»:
Ինչպես հայտարարել է վերլուծաբան Մեթյու Օրը, Մոսկվան առաջնահերթությունը տալիս է Հարավարեւելյան Եվրոպային: «Դա ցույց է տալիս, թե որքան են ռուսներն անհանգստացած այս տարածաշրջանով, թե որքան են նրանք ցանկանում այնտեղ ուժեղ ռազմական ներկայություն ունենալ. եւ դրան ՆԱՏՕ-ն պետք է պատասխանի»,-պնդում է նա: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները պայմանավորվել են Բուլղարիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ Ռումինիայի համար չորս նոր մարտական խմբեր ստեղծելու շուրջ: Ինչ վերաբերում է վերջինին, ապա այս երկրում ենթակառուցվածքի օբյեկտների շինարարության վրա ծախսերը կկազմեն ոչ պակաս, քան 12,2 միլիարդ դոլար: Դրա հետ մեկտեղ ամենաթանկը կնստի Patriot զենիթահրթիռային համալիրի մարտկոցը, ամփոփվում է նյութի մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: