ԱՄՆ-ն եւս 800 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային. Reuters
ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստվում է շուրջ 800 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինայի անվտանգության ապահովման համար: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:
Աղբյուրները հաղորդել են, որ նախագահ Ջո Ջայդենն օգտագործում է իր լիազորությունները սպառազինությունների կրճատման ուղղությամբ, որոնք նրան թույլ են տալիս արտոնել ամերիկյան պահուստներից զենքի չափից ավելի հանձնումը:
Սպասվում է, որ լրացուցիչ օգնության հատկացման մասին կհայտարարվի օգոստոսի 19-ին: Տասն օր առաջ Պենտագոնը հայտարարել էր Ուկրաինային մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին. դրա մեջ մտել են՝ Javelin-ը եւ РСЗО HIMARS-ի ու NASAMS հակաօդային պաշտպանության համար զինամթերքները:
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինային ԱՄՆ-ի օգնությունը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր հասել է 9,8 միլիարդի եւ 11,8 միլիարդի՝ 2014 թվականից ի վեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: