Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է՝ ԱՄՆ-ը վիզաներ կտրամադրի Լավրովին և ռուսական պատվիրակությանը

Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ-ը սկանդալի չի դիմի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու պատվիրակությանն այցագրեր կտրամադրի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթ այցելելու համար: Այդ մասին, ըստ «Ռիա Նովոստիի»՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունն այս պահին կարող է «ավելին անել» խնդրի լուծման համար, սակայն «առայժմ մենք մեծ ակտիվություն չենք տեսնում և կշարունակենք աշխատել»։

«Մենք հուսով ենք, որ դրա շուրջ նոր սկանդալ չի լինի, և ամերիկացիները խելամտորեն կմոտենան այս իրավիճակին»,- ասել է Ռյաբկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031