
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 37․609 դեպք են հայտնաբերել մեկ օրում․ դա առավելագույնն է մարտի 14-ից ի վեր

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 37 609-ով՝ նախորդ օրվա 35 809-ի դիմաց: Այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել է առավելագույնը մատի 14-ից ի վեր, երբ արձանագրվել էր 41 055 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 037 664 դեպք:
Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել է 65՝ նախորդ օրվա 62-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել է 383 427 մարդ: Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում կազմել է 21 887՝ նախորդ օրվա 21 491-ի դիմաց՝ մինչեւ 18 238 128, հաղորդել է ՏԱՍՍ-ը: