
Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել

Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել, սակայն այն չի խաթարել օդանավակայանի աշխատանքը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենցաղային շենքում բռնկված հրդեհը տեղայնացվել է:
«Օդանավակայանի տարածքում ոչինչ չի այրվում, այդ հատվածում հրդեհվել է կենցաղային շինություն, հրդեհն արդեն տեղայնացվել է, տեղեկությունը ճշտվում է»,- հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որի կադրերում երեւում էր, թե ինչպես է հրդեհ բռնկվում Ադլերի Սոչիի օդանավակայանի մոտ։ Օգտատերերի խոսքով՝ հրդեհվել են կոոպերատիվ ավտոտնակներ։