Պորտուգալիան դեմ է ռուս զբոսաշրջիկների ԵՄ մուտքի արգելքին

Պորտուգալիան դեմ է ռուս զբոսաշրջիկների ԵՄ մուտքի արգելքին՝ նշելով, որ պատժամիջոցները չպետք է ուղղված լինեն ռուս ժողովրդի դեմ: Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ԱԳՆ-ը:

«Պորտուգալիան կարծում է, որ պատժամիջոցները պետք է ուղղվեն ոչ թե ռուս ժողովրդին, այլ ռուսական ռազմական մեքենային։ Պորտուգալիան կմասնակցի այդ հարցի քննարկմանը եվրոպական մակարդակով՝ նպաստելով ԵՄ անդամ երկրների միասնական դիրքորոշման մշակմանը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-31-ը Պրահայում նախատեսված է ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպում, որի ժամանակ պետք է քննարկվի Ռուսաստանի դեմ վիզային սահմանափակումների հարցը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031