Կանգնած ենք շատ բարակ՝ ճակատագրական գծի վրա, օձի խելք է պետք, որ գծից չընկնենք. Հենրիկ Քոչինյան

Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն է:

Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը, Զանգեզուրի միջանցքի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին, պատմական փաստերին, արխիվներում պահվող քարտեզներին և փաստական նյութերին և ՀՀ գործող իշխանությունների ապաշնորհ «քաղաքականությանը»:

Նա, մասնավորապես, նշել է.

  • Եթե մենք ամեն օր չենք պատրաստվում պատերազմի՝ դա կործանման սկիզբն է:
  • 90-ականներին պատերազմը հաղթեցինք շատերի շնորհիվ, բայց առաջին հերթին՝ եռամսյա հավաքների մասնակիցների շնորհիվ:
  • Չլուծվող խնդիր չկա, անհնարին ոչինչ կա, պարզապես պետք է խնդիրը ճիշտ ձևակերպել:
  • Ադրբեջանը ձգտելու է սահմանը գծել՝ ըստ հանքավայրերի:
  • Գերտերությունները ևս տիրապետում են մեր տարածաշրջանի՝ Արցախի և Հայաստանի հանքավայրերի մասին տեղեկատվությանը, կռիվը հենց դրա համար է. բացի աշխարհաքաղաքական շահից, նաև նյութական շահագրգռվածություն ունեն գերտերությունները:
  • Գործընթացի մեջ երևում են Թուրքիայի շատ երկար ու մեծ ականջները:
  • Նույնիսկ շատ լավ զենքը, որ գտնվում է ոչ խելացի մարդու ձեռքին, դառնում է խաղալիք:
  • Մենք կանգնած ենք շատ բարակ՝ ճակատագրական գծի վրա, օձի խելք է պետք, որ գծից չընկնենք, ով իշխանության գլխին է՝ սա պետք է գնահատի:
  • Չեմ կասկածում, որ ցանկանում են, բայց կասկածում եմ կարողանալու մեջ:
  • Լաչինի միջանցքի փակելը մի քանի նպատակ կարող է ունենալ՝
  1. Արցախում ապրող մեր հայրենակիցների մեջ ահուսարսափ մտցնել, ասելու՝ կամ դառնում եք Ադրբեջանի քաղաքացի, կամ այստեղ չեք կարող ապրել:
  2. Սյունիքով միջանցք պոկել:
  3. Լծակներն օգտագործել Հայաստանի այս կամ այն տարածքը վերցնելու համար:
  4. Ստուգել միջազգային հանրության վերաբերմունքը, արձագանքը խնդրին: Նրանք տեսնում են, որ միջազգային հանրությունը 2 կողմին էլ միայն բանակցելու կոչեր է անում, ուրիշ ոչինչ:
  5. Տեսնել, թե Արցախի ժողովուրդն ունի՞ 90-ականների դիմացկունությունը, պահպանե՞լ է իմունիտետը, թե՞ կորցրել է:
  • 90-ականներին Արցախը շուրջ 3 տարի շրջափակված էր, ժողովուրդը դիմացել է, հիմա էլ չի կորցրել դիմացկունությունը:
  • Ադրբեջանն ուզում է ստուգել նաև, թե 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները վերլուծություն, կանխատեսումներ արե՞լ են, դրան պատրաստվե՞լ են:
  • 21-րդ դարում պատերազմներն ավելի լայնամասշտաբ բնույթ են կրում՝ քարոզչությունից մինչև բայրաքթարներ:
  • Բնապահպաններ հասկացությունը դրոշակ է միամիտների համար:
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խոսակցությունների մի հատվածն էր բնապահպանների մասին. կամ ՄԱԿ ԱԽ անդամ երկրները միամտություն ունեն՝ հավատալու բնապահպաններին, կամ ունեն գերշահեր, որը քողարկում են կեղծ բնապահպաններով:
  • Հույսը դնել խաղաղապահների վրա և հավատալ, թե Լաչինի միջանցքի այդ 5կմ ճանապարհը որևէ մեկը չի փակի՝ միամտություն է:
  • Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում», «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ ամիսներ առաջ հրապարակված Ադրբեջանի 5 պահանջներն էին

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:

Կարդացեք նաև

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3. Միջանցք Հայաստանի տարածքով:

4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է՝ հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

  • «Հավաստի աղբյուրի» ներկայացրած այդ առաջարկների առաջին և երկրորդ կետերը նշանակում են, որ Ադրբեջանի տարածքում ընդհանրապես ոչ մի հայ չի կարող լինել, Ադրբեջանի կազմում Արցախ չի կարող լինել: Հայերը կա՛մ պիտի ըմբոստանան, կա՛մ թողնեն Արցախն ու գնան: Ըմբոստանալ չեն կարող, որովհետև առաջին կետով պահանջում են բանակ չունենալ: Վերացնել բանակը, վերացնել դիմադրությունը, նշանակում է վերացնել արցախահայությանը: Նման պահանջի տակ չի կարելի ստորագրել:
  • Կրկնվում է 1918-1919 թվականների պատմությունը, նույն պահանջները: Այն ժամանակ թուրքերն ասում էին, որ իրենց երկաթգիծ է պետք, որ կարողանան զորք տեղափոխել Բաքու, դրա փաստաթղթային վկայությունները կան:
  • Մենք ամբողջ ազգով պետք է ասենք՝ մեր երկրի տարածքում միջանցք չի՛ կարող լինել, միայն տարանցիկ ճանապարհ, որը կարող է գործել մեր երկրի օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով:
  • Ադրբեջան-Նախիջևան կապը, կենսական նշանակություն ունեցող այդ ճանապարհը երբևէ չի կտրվել, Ջուլֆայով, Իրանով են գնացել: Սա փաստ է և պետք է միջազգային տարբեր հարթակներում անընդհատ շեշտել:
  • 1919 թվականի քարտեզը թող վերցնեն ու տեսնեն, թե Նախիջևանը որտեղ էր, թե Նախիջևանում ապրող բնակչության 45 % հայերն ի՞նչ եղան…
  • Բոլորս, այդ թվում՝ հատկապես զինվորականները, պետք է իմանան՝ «ատամները պետք է ծառայեն լեզուն պահելու համար», բերանբացություն պետք չէ անել, ամեն իմացած չէ, որ պետք է ասել, հանրայնացնել, անգամ շատ նեղ շրջանակում պետք չէ ասել:
  • Բառ ասելուց առաջ պետք է մտածել, հատկապես՝ զինվորականը:
  • Յուրաքանչյուր ոք պետք է հստակ իմանա, որ խոսելուց առաջ պետք է մտածել:
  • Ադրբեջանը Ջերմուկի դեմ դիմաց զորանոց է կառուցում, հարց՝ ի՞նչ նպատակով՝ սահմանները պաշտպանելո՞ւ, թե՞ Հայաստանի վրա հարձակվելու համար: Մեր գլխավոր շտաբն այս հարցը վերլուծե՞լ է:
  • Սեպտեմբերի 13-14-ին ոչ մարտական դիրքերում ինչո՞ւ զոհվեցին հայ զինվորները: Հարցեր են, որոնց պատասխաններ չեն տրվել:

Տեսանյութեր

Լրահոս