
Բորելը եւ Բայրամովը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին, Բորելն ասել է, որ ներկա լարվածությունը տարածաշրջանում անհանգստացնող է՝ ընդգծելով երկու երկրների միջեւ ընթացիկ խաղաղ օրակարգին հավատարմության կարեւորությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի ժամը 10.30-ից ադրբեջանցիների մի խումբ, իբր բնապահպանական պատճառներով, փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ նաեւ քաղաքական պահանջներ առաջադրելով։ Արցախի շրջափակումը շարունակվում է։