Ես կցանկանայի խոսել տարածաշրջանային առումով վտանգավորության մասին: Որովհետև թե ինչքանով է իրավիճակը վտանգավոր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, կարծում եմ՝ պարզ է: Բայց ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի Ձեր հեռուստադիտողը ճիշտ ընկալի, թե ինչու է տեղի ունենում պատերազմը, և ինչ ենթատեքստ ունի այն:
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով մեկնել է Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հոկտեմբերի 30-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:
Ռուսաստանին ուղղված Երևանի դիմումը ենթադրում է ռազմական օգնության հնարավորություն: Դրա ծավալները կքննարկվեն խորհրդակցությունների ընթացքում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
«Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»,-նշված է հայտարարությունում: «Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»,-նշված է հայտարարությունում:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ ՌԴ ռազմական օժանդակությունը Հայաստանին կարող է լինել ռազմական տեխնիկայի, մասնագետների տեսքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարկարովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրության և առաջացած մարտահրավերների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակին, կարևորեց ՀՀ անվտանգության ապահովման համար Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը:
Հայաստանն օգնության համար չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդ մասին, ըստ armlur.am-ի՝ հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Հայաստանին աջակցություն տրամադրելու բոլոր մանրամասները, այդ թվում աջակցության ձևաչափը, կքննարկվեն լրացուցիչ, -«Россия 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Երևանը դիմել է Ռուսաստանին անվտանգության հարցերով խորհրդակցությունների համար երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա: «ՌԻԱ Նովոստի»-ին այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Վարչապետ Փաշինյանի՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ արտաքին հարաբերությունների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Եթե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի, մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում: The National Interest-ը հրապարակել է Ալեքս Գալիցկու ծավալուն հոդվածը՝ Արցախի թեմայով: Նշենք, որ Ալեքս Գալիցկին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հաղորդակցման գծով տնօրենն է:
Բազմաթիվ ռուս կամավորներ ցանկանում են մեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին «Свободная пресса»-ի հետ զրույցում նշել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության նախարարների խորհրդի նախկին նախագահ Ալեքսանդր Բորոդայը:
Արցախի Հանրապետության նախագահի արատաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում ընդհանուր իրավիճակն արմատական փոփոխություններ չի կրել։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է և ստեղծում է բնապահպանական աղետի իրական վտանգներ: Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով անտառային տարածքներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման մասին վկայող տեսանյութ:
Եվրամիությունը, որպես հումանիտար օգնություն, հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար: Այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
ՀՀ վարչապետ Ն.Վ. Փաշինյանի` Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինին ուղղված դիմումի կապակցությամբ, որով վերջինս խնդրում է խորհրդատվություն սկսել` որոշելու համար օգնության տեսակը և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգությունն ապահովելու համար, մենք վերահաստատում ենք Ռուսաստանի Դաշնության հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության՝ 1997 թվականի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրից բխող պարտավորություններին:
Թուրքական ծագում ունեցող շուրջ 50 երիտասարդ հոկտեմբերի 29-ին ներխուժել է Վիեննայում գտնվող Սուրբ Անտոնիո Պադովացու կաթոլիկ եկեղեցի: Այս մասին հայտնում է «Kurier» պարբերականը: Եկեղեցի ներխուժած երիտասարդները վնաս են պատճառել՝ ոտքով հարվածելով գույքին, ջարդել են եկեղեցական պարագաները:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել Ռուսաստանի եւ մյուս համանախագահ երկրների աջակգությամբ, որ Թուրքիան չդառնա Մինսկի խմբում համանախագահ երկիր կամ Թուրքիայի դերակատարումը չլինի ավելին, քան եղել է նախկինում։ Ավելին՝ դիվանագիտական հաղթանակ կլինի Թուրքիայի Մինսկի խմբից դուրս հանելը:
Ֆրանսիայի հայազգի մշակույթի գործիչները դիմել են երկրի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ: Նրանց համար անհասկանալի է դիվանագիտության ղեկավարի լռությունը: Ուղերձը, որը հրապարակվել է ֆրանսիական Marianne թերթում, թարգմանաբար ներկայացվել է inosmi.ru կայքում: Նրանց խոսքում, մասնավորապես, ասվում է՝ «Դուք սահմանափակվել եք բացարձակ լակոնիկ պատասխանով Ֆրանսիայի պատգամավորների և հայկական ամբողջ սփյուռքի կոչերին՝ […]
Միացյալ Թագավորությունը հայտնել է 1 մլն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց օգնություն ցուցաբերելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՄԹ կառավարության կայքը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան:
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ հայերը կկարողանան ամբողջ կամքը, ուժն ու զորությունն ի մի բերել և կուռ բռունցք դարձած, այս անգամ ևս հաղթանակող դուրս գալ այս պատերազմից, ինչպես դա եղավ երկու և կես տասնամյակ առաջ: Այս մասին Ալեքսանդր Բոժկոն նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, լուծում է ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական խնդիրներ։ Թուրքիայի վարած քաղաքականությունը լուրջ մարտահրավեր է աշխարհին, որի նպատակը նոր աշխարհաքաղաքական իրականության հաստատումն է։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք:
Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:
Չինաստանը Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումից հետո երկրներին հորդորել է հրաժարվել երկակի ստանդարտներից ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:
Եվրամիությունը կկարողանա դադարեցնել նոր կորոնավիրուսի տարածումը, միայն եթե մտցնի անհրաժեշտ սահմանափակումներ, որոնք վերաբերում են քաղաքացիների առօրյա կյանքին:
Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունը, որը 2020 թվականին կազմակերպում է Վիետնամը որպես այդ տարածաշրջանային դաշինքի գործող նախագահ, կկայանա դեկտեմբեին: