Բայդենն առաջիկա շաբաթներին կարող է հայտարարել երկրորդ ժամկետի համար թեկնածությունն առաջադրելու պլանների մասին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու՝ իր պլանների մասին, հաղորդում է The Hill-ը։
«Դրա համար դեռեւս շատ աշխատանք կա, և ոչինչ չի փոխվել», – հրատարակությանը հայտնել Է իրազեկ աղբյուրներից մեկը:
Բազմաթիվ աղբյուրներ, նշում է թերթը, հաղորդել են, որ Բայդենը մտադիր է երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրելու պլանների մասին հայտարարել փետրվարի 7-ին երկրի իրադրության շուրջ ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձից հետո։
Ավելի պաշտոնական հայտարարությունը կարվի գարնան մոտ, ընդգծել են նրանք։ Միաժամանակ, ըստ նրանց, գաղտնի փաստաթղթերի հայտնաբերումը չի փոխել նախագահի ծրագրերը։ Մինչդեռ Դեմոկրատական կուսակցության մի քանի անդամներ կարծում են, որ գաղտնի փաստաթղթերի հետ կապված պատմությունը կարող է վնաս հասցնել Բայդենին։
«Փաստաթղթերի հետ կապված խնդիրը չի խանգարի նրան առաջադելու թեկնածությունը, բայց դա կդժվարացնի Թրամփին (ԱՄՆ-ի նախկին նախագահին) ուղղակիորեն հարվածելու փորձերը նրա գաղտնի փաստաթղթերի պատճառով և ակնհայտ առավելություն ստանալ այդ ճակատում», – ասել Է հանրապետական Քևին Մեդենը՝ սենատոր Միթ Ռոմնիի նախկին խորհրդականը:
Ինչպես հաղորդվում է, նախ Վաշինգտոնում գտնվող Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ փոխգործակցության կենտրոնում, իսկ այնուհետև նախագահի անձնական ավտոտնակում ու նստավայրում հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, որոնք թվագրվում են փոխնախագահի պաշտոնում նրա եղած ժամանակաշրջանով: Սա գաղտնի փաստաթղթերի օգտագործման կանոնների կոպտագույն խախտում է։