Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է օրենքը, որը վերաբերում է հանրապետության մայրաքաղաքի վերանվանմանը ` Նուր-Սուլթան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարի լրանում է Արևելյան Գործընկերության 10-ամյակը, որը նշելու համար մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի Կոնֆերանս, Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ:
Աֆղանստանի Լաշկարգախ քաղաքի մարզադաշտում գրանցված երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս տասը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Նոր Զելանդիայի ոստիկանությունը քաղաքացիների համար բացել է Քրայսթչրչի այն մզկիթները, որտեղ նախորդ շաբաթ ահաբեկչություն էր իրականացվել:
Չինաստանի Ցզյանսու նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 2800 բնակելի տներ:
Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան Boeing 737 MAX շարքի բոլոր ինքնաթիռներում կտեղակայի սարքավորանք, որն ազդանշան է տալիս խցիկում տվիչների կասկածելի կամ կեղծ ցոուցմունքների դեպքում, ինքնաթիռներ, որոնցից մեկն օրերս աղետի ենթարկվեց Եթովպիայում:
ԱՄՆ-ի նախագահը վստահ է, որ տեխնոլոգիական հսկաները, ամերիկյան հեռուստատեսային շոուներն ու լրատվամիջոցները քաղաքական հստակ պատվեր են կատարում:
ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր որակ են ստանում և դինամիկ զարգանում են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:
ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա բանակցություններից հետո դժգոհ են մնացել այն բանից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի շուրջ իրադրության կարգավորմանն ուղղված ոչ մի կոնկրետ ծրագիր չհրապարակեց:
Եվրամիությունը պահպանում է իր դիրքորոշումը Գոլանի բարձունքների պատկանելության հարցում եւ դրանք Իսրայելի տարածքի բաղկացուցիչ մաս չի համարում: Այդ մասինհայտնել է Reuters գործակալությունը:
«Հունիսին կայանալիք գործընկերության խորհրդի նիստում պետք է ընդունվի ճանապարհային քարտեզը, որը պարունակում է CEPA-ի 80%-ը»,- ասաց Ա.Ադոնցը:
Զիմբաբվեում «Իդայ» արեւադարձային ցիկլոնի առաջացրած հեղեղումների եւ հորդացումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 259-ի:
Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոռն թագավորը (Ռամա 10-րդը) պարգեւատրել է 187 մարդու, որոնք մասնակցել են փրկարար գործողությանը Թհամ Լուանգի քարանձավում, որտեղ «Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցականներ եւ նրանց մարզիչն անցյալ տարի մնացել էին ավելի քան երկու շաբաթ:
Եվրոպան իր քաղաքացիների եւ ձեռնարկությունների պաշտպանության համար բոլոր միջոցները ձեռնարկել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի «կոշտ» դուրս գալու դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար է մտածել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու շուրջ։
վ
70-ից ավելի ուղեւորներ են զոհվել Գանայի արեւմուտքում երկու ավտոբուսների ճակատային բախման հետեւանքով:
Garuda Indonesia («Գարուդա Ինդոնեզիա») ազգային ավիաընկերությունը չեղարկել է Boeing 737 MAX 8 49 ինքնաթիռ ձեռք բերելու պատվերը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անպատասխանատու է որակել Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի լիակատար սուվերենության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը։
Ցանցում հայտնվել է Չինաստանի արեւելքում գտնվող «Ցզյանսու Տյանցզյայ» քիմիական գործարանում պայթյունի պահի տեսանյութը։
ԿԺԴՀ-ն հրաժարվել է Քեսոն քաղաքում Հարավային Կորեայի հետ կապի գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից:
Գրեթե 2,5 մլն բրիտանացիներ են ստորագրել այն հանրագիրը, որում կոչ է արվում հրաժարվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 26-ին Փարիզում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին:
Ճապոնիայի Air Japan ավիաընկերության բեռնատար Boeing 767-ը Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում բախվել է FedEx միջազգային փոստային ծառայության McDonnell Douglas MD-11 ինքնաթիռի հետ: Ոչ ոք չի տուժել:
Քրայսթչերչի մզկիթներում ահաբեկչական գրոհից տուժածներին օգնելու համար կամավոր նվիրատվությունների հիմնադրամները հանգանակել են ավելի քան 10 մլն նորզելանդական դոլար (6,88 մլն դոլար):
Ղազախստանի մայրաքաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ մարդկանց, որոնք «Շափագաթ» առեւտրական կենտրոնի մոտ էին հավաքվել, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն Աստանան Նուր Սուլթան քաղաք վերանվանելուն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Եվրամիությունից իր երկրի դուրս գալը չեղարկելու գաղափարին:
Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերը (2016 – 2018) գլխավորել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը երկրի տարածքում գործել է 40 տարի:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մարտի 21-ին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ի շահ Իսրայելի ավելի շատ է գործում, քան ցանկացած այլ նախագահ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում։
Չինաստանի Յանչեն քաղաքի հիվանդանոցները, որտեղ մարտի 21-ինպայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, ընդհանուր առմամբ ընդունել են 640 տուժածների: