Բաժիններ՝

Ռամշտայնի ավիաբազայի աշխատողները գործադուլի դուրս կգան ՆԱՏՕ-ի երկրների հանդիպման օրը

Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայի աշխատակիցները գործադուլ կանցկացնեն ուրբաթ օրը, երբ ավիաբազայում նախատեսված է ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների՝ Ուկրաինային աջակցելու հարցով շփման խմբի հանդիպումը: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Ուրբաթ օրը դեպի ԱՄՆ-ի Ռամշտայն ավիաբազա ավտոերթ կատարելու միջոցով այնտեղ տեղակայված ուժերի աշխատակիցները ցանկանում են ընդգծել իրենց աշխատավարձի պահանջները», – մեջբերել է DPA գործակալությունը գերմանական Ver.di արհմիության ներկայացուցիչ Սյուզան Ռիդելի խոսքը։

Ռիդելը հիշեցրել է գործատուի հետ բանակցությունների վերջին փուլի մասին՝ նշելով, որ այն «սթափեցնող էր», և որ դրա ընթացքում չհաջողվեց համաձայնության գալ աշխատավարձի բարձրացման շուրջ: Արհմիության ներկայացուցիչը հայտնել է, որ աշխատավարձն այս պահին «նվազագույնին մոտ է»։

Աշխատողները և նրանց շահերը ներկայացնող արհմիությունը պատրաստ չեն համակերպվել այն փաստի հետ, որ գործատուն համաձայնել է 14 ամսվա ընթացքում աշխատավարձի միայն 4,1 %-ով բարձրացման և 1500 եվրո միանվագ վճարման։

Ինչպես ընդգծել է Ռիդելը, դա բավարար չէ էլեկտրաէներգիայի և գազի բարձրացած գները վճարելու կամ գնաճի հետևանքով առաջացած կորուստները ծածկելու համար։ Ուրբաթ օրը Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների՝ Ուկրաինային աջակցելու գծով շփման խմբի հանդիպումը, որտեղ նախատեսվում է համաձայնեցնել օգնության հերթական փաթեթը, ներառյալ արևմտյան նմուշի տանկերի մատակարարումը։

Սա ութերորդ հանդիպումն է ապրիլին Ukraine Defense Contact Group միջազգային շփման խմբի ստեղծումից ի վեր։ Հանդիպմանը մասնակցում են գրեթե 50 երկրների պաշտպանության նախարարներ, ասվում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքում զետեղված ծանուցման մեջ։ Հանդիպման բացումը տեղի կունենա ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի գլխավորությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031